Թուրքական Baykar կոնցեռնը ընկերություն է հիմնել Ադրբեջանում - Mediamax.am

Փետրվար 28, 2026
4985 դիտում

Թուրքական Baykar կոնցեռնը ընկերություն է հիմնել Ադրբեջանում


Լուսանկարը` https://www.defenceturk.net/


Երեւան: Մեդիամաքս: Թուրքական Baykar կոնցեռնը հայտարարել է Ադրբեջանում Bayraktar Teknoloji Azerbaycan ընկերության հիմնադրման մասին:

Ընկերությունը կզբաղվի անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ, դրանց տեխնիկական սպասարկմամբ եւ վերանորոգմամբ, տեղացի մասնագետների վերապատրաստմամբ:

 

Ընկերության տնօրեն Սելջուկ Բայրաքթարը, որը եւ Թուրքիայի նախագահի փեսան է, ասել է.

 

«Bayraktar Teknoloji-ն հիմնել ենք սիրելի Ադրբեջանում: Մենք միասին աշխատում ենք եղբայրության եւ լիակատար տեխնոլոգիական անկախության համար»:

 

2025 թվականի մայիսին ընկերությունը ստացել է Սումգայիթի քիմիական- արդյունաբերական պարկի ռեզիդենտի պաշտոնական կարգավիճակ, որտեղ կկառուցվի Baykar-ի առաջին արտադրական կենտրոնը Թուրքիայի սահմաններից դուրս: Այստեղ նախատեսվում է Bayraktar TB2 եւ Akıncı անօդաչուների հավաքում կազմակերպել՝ տեղացի անձնակազմի մասնակցությամբ:

 

2025 թվականի մարտի դրությամբ ընկերությունը վարձել էր ավելի քան 200 ինժեներների եւ տեխնիկների, եւ սպասվում է, որ աշխատակիցների թիվն աճելու է։ 




Մեր ընտրանին