Ֆիդանը եւ Լավրովը «մանրամասն կքննարկեն» Անդրկովկասում գործակցության խորացումը - Mediamax.am

Մարտ 04, 2026
3569 դիտում

Ֆիդանը եւ Լավրովը «մանրամասն կքննարկեն» Անդրկովկասում գործակցության խորացումը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը այսօր աշխատանքային այցով կժամանի Մոսկվա։

«Հական Ֆիդանը եւ Սերգեյ Լավրովը կքննարկեն Անդրկովկասում, Լիբիայում, Սիրիայում եւ Սեւծովյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, մտքեր կփոխանակեն Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններից հետո իրավիճակի զարգացման վերաբերյալ», - ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

 

«Նախատեսվում է մանրամասն քննարկել Անդրկովկասում համագործակցության խորացման հարցերը, այդ թվում՝ տրանսպորտային կապերի եւ հաղորդակցությունների ապաշրջափակումը, ինչպես նաեւ տարածաշրջանի հետհակամարտային վերականգնումը։ 

 

Ռուսաստանը եւ Թուրքիան հետաքրքրված են խաղաղ եւ կանխատեսելի Հարավային Կովկասով։ Դրան կարելի է հասնել 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում համատեղ ջանքերի միջոցով։ Մոսկվան ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը», - ասվում է հաղորդագրության մեջ։ 




Մեր ընտրանին