Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին տեղակայված Եվրամիության քաղաքացիական առաքելությունն (EUMA) ավելացրել է սովորական եւ գիշերային հերթափոխի պարեկությունների քանակը՝ «սահմաններում հնարավոր լարվածությունը նվազեցնելու նպատակով»։
Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասված է, որ «EUMA-ի ներկայությունը շարունակվում է շուրջօրյա մնալ` դիտարկողներն աշխատում են ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը՝ շարունակական իրավիճակային իրազեկվածությունն ապահովելու եւ տեղի բնակչության շրջանում անվտանգության զգացումը խթանելու համար»։
EUMA-ն Հայաստանում տեղակայվել է 2023 թվականին փետրվարին՝ ունենալով 100 դիտորդ: 2023 թվականի դեկտեմբերին Եվրամիության արտաքին գործերի նախարարները որոշում էին կայացրել առաքելության կազմն ընդլայնել մինչեւ 209 դիտորդ:
Ս.թ. հունվարի 30-ին ԵՄ որոշեց EUMA-ի մանդատը երկարացնել երկու տարով՝ մինչեւ 2027թ. փետրվարի 19-ը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: