Երեւան: Մեդիամաքս: Վրաստանը Ադրբեջանին եւ Հայաստանին առաջարկում է եռակողմ համագործակցություն ծավալել տարբեր ոլորտներում։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին այսօր Բաքվում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ տնտեսական համագործակցության վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստում։
«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք կոնկրետ գործնական քայլեր ձեռնարկել եւ խթանել համագործակցությունը տարածաշրջանում։ Վրաստանը կողմերին առաջարկում է եռակողմ համագործակցության նախաձեռնություն, որը ենթադրում է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների ներգրավվածություն տարբեր ոլորտներում»,- նշել է Կոբախիձեն։
Նա ասել է, որ տարածաշրջանում եւ աշխարհում տիրող բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի համատեքստում էլ ավելի է կարեւոր է դառնում խաղաղության ւ կայունության պահպանումը տարածաշրջանային զարգացման և կայուն բարգավաճման համար։
Վրաստանի վարչապետն ուրբաթ օրը ժամանել է Բաքու։ Սա Կոբախիձեի առաջին պաշտոնական այցն է նրանից հետո, երբ խորհրդարանը 2024 թվականի նոյեմբերին նրան հաստատել էր կառավարության ղեկավարի պաշտոնում։
















