Կարագանովը՝ Հայաստանի եւ Վրաստանի եւ «Եվրասիական մեծ նախագծի» մասին - Mediamax.am

699 դիտում

Կարագանովը՝ Հայաստանի եւ Վրաստանի եւ «Եվրասիական մեծ նախագծի» մասին


Լուսանկարը` sputniknews.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանցի քաղաքագետ, Արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահության պատվավոր նախագահ Սերգեյ Կարագանովի կարծիքով, «գունավոր հեղափոխությունները» Հայաստանում եւ Վրաստանում «դեռ հնարավոր են», սակայն դրանք «մնացորդային մարտեր» են։

Պատասխանելով նոր «գունավոր հեղափոխությունների» հնարավորության մասին հարցին Al Mayadeen English պարբերականին տված հարցազրույցում, որի ամբողջական տեքստը ներկայացրել է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի կայքը, Կարագանովն ասել է.

 

«Գունավոր հեղափոխություններ» դեռ հնարավոր են։ Այս մեթոդը փորձում են տարբեր վայրերում՝ Վրաստանում, Հայաստանում, Սիրիայում, Բանգլադեշում եւ այլն։ Բայց դրանք մնացորդային մարտեր են: Նրանք [Արեւմուտքը] նահանջում են, եւ մենք շատ դաժան ու ճարահատյալ հակագրոհի ականատես ենք դառնում։ Կարծում եմ՝ Ռուսաստանի եւ մեր միջազգային գործընկերների նպատակն է մեր արեւմտյան հակառակորդներին, հուսանք՝ ապագա գործընկերներին, բերել ավելի առողջ վիճակի:

 

Կարծում են, որ Միացյալ Նահանգները հնարավոր է ուղղորդել նահանջել դեպի «սովորական մեծ տերության» դիրքեր: Քսան տարի հետո այն կլինի նոր աշխարհակարգի չորս ապագա առաջնորդներից մեկը:

 

Եվրոպական վերնախավերին, որոնք լիովին կորցրել են իրենց ռազմավարական մտածողությունը եւ ողջախոհությունը, պետք է առայժմ մի կողմ մղել։ Իմ կարծիքով, դրանք, ցավոք, անօգուտ ու վտանգավոր են։ Բայց, իհարկե, մոտակա տասը-տասնհինգ տարում մենք պետք է վերականգնենք եվրոպական որոշ երկրների հետ վերականգնենք հարաբերությունների մի մասը «Եվրասիական մեծ նախագծի» հովանու ներքո, որը մենք առաջ ենք մղում»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին