Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հանդիպի «Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների հետ։
«Որքան գիտեմ, նրանք նույնիսկ պատրաստ են Երեւան գնալ։ Նա պետք է հանդիպի նրանց, լսի նրանց մտահոգությունները եւ ականջալուր լինի նրանց: Այդ մարդիկ անարդարացիորեն վտարվել են իրենց հողերից։ Նրանք վերադառնալու բոլոր իրավունքներն ունեն։ Հայաստանն իրեն ներկայացնում է որպես եվրոպական ժողովրդավարության ճանապարհով գնացող երկիր։ Թող նրանք դա ապացուցեն գործնականում»,- ասել է Ալիեւը ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։
«Սա չի նշանակում պահանջել որեւէ տարածք։ Սա մարդու իրավունքների խնդիր է։ Թող բոլորը իմանան՝ եւ՛ Հայաստանում, եւ՛ նրանք, ովքեր կանգնած են նրա թիկունքում, որ այս հարցը չի հանվի օրակարգից այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանցիները չեն կարողանա անվտանգ տեղավորվել Արեւմտյան Ադրբեջանում, այդ թվում՝ Արեւմտյան Զանգեզուրում»,- ասել է նա։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: