Ալիեւն ասել է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը բանակցությունները կշարունակեն COP29-ից հետո - Mediamax.am

2188 դիտում

Ալիեւն ասել է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը բանակցությունները կշարունակեն COP29-ից հետո


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ վերջնական համաձայնության գալուն եւ կշարունակեն բանակցությունները նոյեմբերի 11-ից 22-ը Բաքվում կայանալիք COP29 կոնֆերանսից հետո:

Ալիեւի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, այդ մասին նա ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում։

 

«Ադրբեջանի նախագահը նշել է, որ Հայաստանի կողմից խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ իր առաջարկների էական ձգձգումը բացասաբար է ազդել գործընթացի վրա, սակայն, չնայած դրան, կողմերը մոտ են փաստաթղթի տեքստի վերջնական համաձայնեցմանը եւ բանակցությունները կշարունակկվեն COP29-ից հետո»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին