Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հիշեցրել է «44-օրյա Հայրենական պատերազմում Ադրբեջանի պատմական հաղթանակի մասին, որը ձեռք բերվեց հազարավոր շեհիդների սխրանքների գնով»։
Ինչպես հաղորդում է «Ազերթաջ» գործակալությունը, ելույթ ունենալով Բիշքեկում Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների գագաթնաժողովում, Թուրքիայի ղեկավարն ասել է.
«Հուսով ենք եւ ցանկանում ենք, որ շեհիդների կյանքի գնով ձեռք բերված Ադրբեջանի պատմական ձեռքբերումները ամրապնդվեն նաեւ բանակցությունների սեղանի շուրջ՝ խաղաղության պայմանագրի ստորագրման միջոցով»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: