Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հաստատել են սահմանազատման կանոնակարգը - Mediamax.am

3260 դիտում

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հաստատել են սահմանազատման կանոնակարգը


Լուսանկարը` sputniknews.ru


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու օրենքը:

«Նախագահը ստորագրել է «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի եւ ՀՀ միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը»,- ասվում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

 

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նույնպես հաստատել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման եւ անվտանգության հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին