Սերդար Քըլըչը հանդիպում է ունեցել Ռուսաստանի ԱԳՆ-ում - Mediamax.am

4685 դիտում

Սերդար Քըլըչը հանդիպում է ունեցել Ռուսաստանի ԱԳՆ-ում


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը քննարկել են «Հարավային Կովկասում կայուն խաղաղության եւ կայունության հասնելու ուղիները»։

«Կայացել է մտքերի հանգամանալից փոխանակում Հարավային Կովկասում կայուն խաղաղության եւ կայունության հասնելու ուղիների շուրջ։ Փոխադարձ հետաքրքրություն է արտահայտվել երկու երկրների մոտեցումների սերտ համակարգումը շարունակելու հարցում, այդ թվում՝ 3+3 տարածաշրջանային խորհրդատվական պլատֆորմի շրջանակներում», - ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին