Փաշինյանը չի ցանկանում խաղաղության գործընթացը փակուղի մտցնել - Mediamax.am

Մարտ 02, 2026
4584 դիտում

Փաշինյանը չի ցանկանում խաղաղության գործընթացը փակուղի մտցնել


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «խաղաղության համաձայնագրի համաձայնեցված մասում նախատեսվում է դրույթ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ»:

«Առաջարկում ենք վերցնել այն, ինչ այս պահին համաձայնեցված է, ստորագրել, ունենալ մի հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումները մնացած հարցերի վերաբերյալ:

 

Շատ կարեւոր է դնել այն հիմքը կամ չմերժել այն հիմքը, որն արդեն դրված է մի քանի տարվա բանակցությունների արդյունքում: Հույս ունեմ, որ մենք առաջիկայում առիթ կունենանք ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասը եւ անցնել մնացած բանակցություններին՝ հետագա հարցերը լուծելու համար: Չկան երկրներ, որոնց հարաբերությունները կարգավորվում են մեկ պայմանագրով»,-  «Երեւանյան երկխոսություն» համաժողովի բացմանն ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Միաժամանակ, նա նշել է, որ «Հայաստանի սահմանադրության մեջ չկա ոչինչ, ինչ վերագրվում է»:

 

«Սակայն մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, սակայն այդ հարցը չենք բարձրացնում՝ խաղաղության գործընթացը փակուղի չմտցնելու համար», - ասել է Նիկոլ Փաշինյանը:




Մեր ընտրանին