Իրանի արտգործնախարար. «Սահմանների վերագծումը կարմիր գիծ է մեզ համար» - Mediamax.am

3854 դիտում

Իրանի արտգործնախարար. «Սահմանների վերագծումը կարմիր գիծ է մեզ համար»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ «ցանկացած սպառնալիք մեր հարեւանների տարածքային ամբողջականությանը՝ Հյուսիսից, Հարավից, Արեւելքից կամ Արեւմուտքից կամ սահմանների վերագծումը բացարձակապես անընդունելի են եւ կարմիր գիծ են Իրանի համար»։

«Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը եւ կայունությունը ոչ թե նախապատվությունն են, այլ մեր ազգային անվտանգության հիմնասյուները»,- գրել է Իրանի արտգործնախարարը X սոցիալական ցանցում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին