Բաքվում կոչ են անում դադարեցնել ԵՄ դիտորդների աշխատանքը Հայաստանում - Mediamax.am

4379 դիտում

Բաքվում կոչ են անում դադարեցնել ԵՄ դիտորդների աշխատանքը Հայաստանում


Լուսանկարը` https://www.aniarc.am/


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւն ասել է, որ Բաքուն Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության աշխատանքի շարունակության անհրաժեշտություն չի տեսնում։

«Հաշվի առնելով, որ երկու պետությունների միջեւ սահմանի սահմանազատման գործընթացն ընթանում է խաղաղության եւ փոխըմբռնման պայմաններում, կարծում ենք, որ անհրաժեշտություն չկա, որ Եվրամիության սահմանային առաքելությունը գործի հայկական կողմից Ադրբեջանի սահմանի մոտ։ Եկել է այդ առաքելության գործունեությունը դադարեցնելու ժամանակը»,- «Ազերթաջ» լրատվական գործակալությունը մեջբերում է Հաջիեւի խոսքերը:

 

Ադրբեջանի նախագահի օգնականն ընդգծել է, որ «սահմանների սահմանազատման գործընթացը բացառապես երկկողմանի բնույթ է կրում»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին