Բլինքենն ասել է խաղաղ պայմանագիր կնքելու «բացառիկ հնարավորության» մասին - Mediamax.am

1923 դիտում

Բլինքենն ասել է խաղաղ պայմանագիր կնքելու «բացառիկ հնարավորության» մասին


Լուսանկարը` US Department of State


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ «բացառիկ հնարավորություն» կա Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագիր կնքելու համար։

«Բացառիկ հնարավորություն կա կյանքի կոչելու խաղաղության պայմանագիրը, ինչը վերջ կդնի տասնամյակներ տեւած հակամարտությանը եւ տարածաշրջանում տնտեսական աճի, արեւելքի եւ արեւմուտքի, հարավի եւ հյուսիսի երկրների միջեւ կապեր հաստատելու հնարավորություններ կստեղծի։ Ադրբեջանը վճռորոշ դերակատարում ունի այս հարցում»,- ասել է Բլինքենը Բրուքինգսի ինստիտուտում կայացած քննարկումների ժամանակ:

 

«Մենք ակտիվորեն աշխատում էինք դիվանագիտական ճանապարհով՝ փորձելով Ադրբեջանին եւ Հայաստանին մոտեցնել խաղաղության պայմանագրին։ Մենք դա արել ենք Եվրամիության հետ սերտ համագործակցությամբ, եւ ես կարծում եմ, որ խաղաղության պայմանագիրն հասանելի է։ Այդ մասին նախագահ Ալիեւին ասել եմ մոտ մեկ շաբաթ առաջ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին