Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ-ն փորձում է ապահովել, որ Կենտրոնական Ասիայից ապրանքների արտահանումն իրականացվի ոչ թե Ռուսաստանով եւ Չինաստանով, այլ այլընտրանքային ուղիներով, այդ թվում՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի տարածքով։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ ասել է պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։
Ջեյմս Օ՛Բրայենն այսօր կայցելի Ադրբեջան։
«Դա վերաբերում է ողջ տարածաշրջանին, Կենտրոնական Ասիային՝ բոլոր այդ երկրների արտահանումը համաշխարհային շուկաներ է գնում միայն Չինաստանի եւ Ռուսաստանի տարածքով։ Շրջանցելու ճանապարհի համար նրանք պետք է համագործակցեն Ադրբեջանի հետ»,- ասել է նա՝ խոսելով Բաքու իր այցի նպատակի մասին։
«Մի երթուղին անցնում է Վրաստանով դեպի Սեւ ծով, բայց մեկ ուրիշը՝ պոտենցիալ ավելի խոշորը, կարող է անցնի Ադրբեջանով, Հայաստանով եւ Թուրքիայով, եւ այդ պատճառով մեզ անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ», - ասել է Օ'Բրայենը:
Նա հավելել է, որ այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալեւին կփոխանցի այն միտքը, որ «եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: