Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
«Պետքարտուղարն արձանագրել է Հայաստանի եւ Ադրբեջանի շարունակական առաջընթացը խաղաղության համաձայնագրի ուղղությամբ եւ ընդգծել է այն առանց հապաղելու կնքելու կարեւորությունը։ Նա վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցություն ցուցաբերել ցանկացած ձեւով, որը կողմերը օգտակար կհամարեն։
Ընդգծելով ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների կարեւորությունը՝ պետքարտուղարն ընդգծել է Ադրբեջանի հետ կառուցողական համագործակցությունը կլիմայական եւ էներգետիկ ընդհանուր նպատակների շուրջ՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները հավատարիմ աջակցել COP29 կոնֆերանսի հաջող անցկացմանը: Նա կոչ է արել նորացնել եւ ամրապնդել Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի հարաբերությունները։
Պետքարտուղարը կրկին կոչ է արել Ադրբեջանին կատարել իր միջազգային եւ մարդու իրավունքների պարտավորությունները եւ ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին։ Նա կոչ է արել Ադրբեջանին դա անել որքան հնարավոր է շուտ»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: