Զախարովա. Ֆրանսիան Հարավային Կովկասում նոր էսկալացիա է հրահրում - Mediamax.am

1180 դիտում

Զախարովա. Ֆրանսիան Հարավային Կովկասում նոր էսկալացիա է հրահրում


Լուսանկարը` https://www.gazeta.uz/


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ Ֆրանսիան Հարավային Կովկասում էսկալացիայի հերթական փուլ է հրահրում:

«Դա հաստատում է Հայաստանին Caesar հաուբիցների մատակարարման պայմանագիրը: Ֆրանսիան չի առաջնորդվում Հայաստանի շահերով, այլ ձգտում է օգտագործել եղած հակասություններն իր նպատակներին հասնելու համար»,- ասել է Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Երեւանի եւ Փարիզի միջեւ կնքված ռազմական համագործակցության պայմանագիրը։

 

Հունիսի 18-ին հայտարարությամբ էր հանդես եկել նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ պնդելով, որ Փարիզը «սատարում է հայկական ռեւանշիզմին» եւ «տարածաշրջանը տանում է դեպի նոր պատերազմ»:

 

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտարարել է, որ «Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս»:

 

ՀՀ ԱԳՆ-ն նշել է, որ մարտունակ եւ ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին