Սալիվանն ու Քըլըչը կարեւորել են խաղաղության համաձայնագրի ստորագրումը - Mediamax.am

2419 դիտում

Սալիվանն ու Քըլըչը կարեւորել են խաղաղության համաձայնագրի ստորագրումը


Լուսանկարը` sondakika.com


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը եւ Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը կարեւորել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրումը։

Այս մասին ասվում է խորհրդականների հեռախոսազրույցի մասին Սպիտակ տան հաղորդագրության մեջ։

 

Զրույցի հիմնական թեման Գազայի հատվածում տիրող իրավիճակն էր։

 

Սալիվանն ու Քըլըչը նաեւ ողջունել են Թուրքիայի եւ Հունաստանի հարաբերությունների բարելավումը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին