Ալիեւը Պուտինին. «Ուրախ ենք տեսնել տարածաշրջանի անվտանգային հարցերի լուծումը» - Mediamax.am

3663 դիտում

Ալիեւը Պուտինին. «Ուրախ ենք տեսնել տարածաշրջանի անվտանգային հարցերի լուծումը»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր Կրեմլում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է, որ «տարածաշրջանային անվտանգության հարցերը մշտապես գտնվում են մեր հանդիպումների օրակարգում, եւ մենք ուրախ ենք տեսնել դրանց լուծումը»։

«Ռուսաստանը հիմնարար երկիր է տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից Կովկասում եւ ավելի լայն աշխարհագրությունում։ Եվ շատ բան կախված է մեր երկրների գործողություններից եւ փոխգործակցությունից։ Եվ մենք նպատակադրված ենք վստահության, համագործակցության, փոխըմբռնման միջոցների ամրապնդմանը եւ բոլոր հարցերը փոխգործակցության եւ փոխադարձ շահերի ոգով լուծմանը»,- ասել է Ալիեւը։

 

Ադրբեջանի նախագահը նաեւ նշել է, որ «ավելի քան երկու տարի մենք աշխատում ենք դաշնակցային համագործակցության մասին Հռչակագրի շրջանակներում՝ այն  հիմնական քաղաքական փաստաթուղթն է, որը կանխորոշում է մեր հարաբերությունների առաջանցիկ զարգացումը ապագայում»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին