Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ եվրոպական մի շարք կառույցներ «լայնածավալ արշավ են սկսել» իր երկրի դեմ։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր Բաքվում ընդունելով Բուլղարիայի Ժողովրդական ժողովի նախագահ Ռոսեն Դիմիտրով Ժելյազկովին, Ալիեւը, մասնավորապես, ասել է.
«Այն բանից հետո, երբ Ադրբեջանը, միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան, լիովին վերականգնեց իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, մեր երկրի դեմ լայնածավալ արշավ սկսվեց մի շարք եվրոպական կառույցների կողմից»։
Նրա խոսքով, «Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ) կողմնակալ եւ կեղտոտ արշավ է վարում Ադրբեջանի դեմ, եւ այդ մոտեցումն անընդունելի է ադրբեջանական պատվիրակության համար»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: