Փաշինյանն Օվերչուկին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը - Mediamax.am

7693 դիտում

Փաշինյանն Օվերչուկին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են Հարավային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակման հնարավորությունները:

«Հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ պատրաստ է ինքնիշխանության, իրավազորության, հավասարության եւ փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը:

 

Քննարկել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շրջանակում հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցեր, ինչպես նաեւ ԵԱՏՄ ձեւաչափում փոխգործակցությանն առնչվող թեմաներ»,- ասված է կառավարության հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին