ՀՀ եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն մեկ շաբաթից - Mediamax.am

Փետրվար 24, 2026
4515 դիտում

ՀՀ եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն մեկ շաբաթից


Լուսանկարը` https://banker.az/


Երեւան: Մեդիամաքս: Նոյեմբերի 30-ին պետական սահմանին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հարցով հանձնաժողովի հանդիպում կլինի:

«Ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանին տեղի կունենա երկու երկրների` ՀՀ կողմից՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի կողմից՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը»,- ասված է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում:




Մեր ընտրանին