Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանը մեծ սխալ է գործել՝ հրաժարվելով Զանգեզուրի միջանցքի նախագծից։
Ալիեւն ասել է այդ մասին նոյեմբերի 9-ին Տաշքենդում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպմանը։
«Պատերազմից հետո երեք տարի շարունակ Հայաստանը հրաժարվել եւ հրաժարվում է կատարել իր պարտավորությունները, այն է՝ ապահովել կապը Ադրբեջանի հիմնական հատվածի եւ Նախիջեւանի միջեւ։ Դա իրենց ընտրությունն է, կարծում եմ՝ նրանք մեծ սխալ են գործել»:
Միաժամանակ Ալիեւը գոհունակություն է հայտնել Իրանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների համատեղ աշխատանքից, որն ուղղված է Արաքս գետի հարավային ափով երկաթուղային եւ ավտոմոբիլային երթուղիների համաձայնեցմանը։
«Դա մեծ հեռանկարներ ունեցող նախագիծ է։ Վստահ եմ, որ այն կարճ ժամանակում կիրականացվի եւ կդառնա Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի եւս մեկ ուղղություն։ Արդյունքում մենք կունենանք երկու երթուղի` մեկը Աստարայով, մյուսը` Աղբենդով, եւ երկու երթուղիներն էլ կծառայեն Իրանի եւ Ադրբեջանի միջեւ եղբայրական հարաբերությունների ամրապնդմանը եւ հասանելի կլինեն նաեւ մեր հարեւաններին եւ գործընկերներին»,- ասել է Ալիեւը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: