Պեսկով. ՀՀ-ԱՄՆ զորավարժությունները չեն կայունացնում իրավիճակը տարածաշրջանում - Mediamax.am

Մարտ 02, 2026
3529 դիտում

Պեսկով. ՀՀ-ԱՄՆ զորավարժությունները չեն կայունացնում իրավիճակը տարածաշրջանում


Լուսանկարը` rbk.ru


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ «Հայաստանի եւ ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունների անցկացումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը»:

«Այս իրավիճակում նման զորավարժությունների անցկացումը չի նպաստում իրավիճակի կայունացմանը, ցանկացած դեպքում, չի նպաստում տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ամրապնդմանը»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը տարածաշրջանում իրավիճակի վատթարացման մասին՝ լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը։

 

Նա նշել է, որ ՌԴ-ն մնում է հայ-ադրբեջանական հակամարտության գոտում անվտանգության երաշխավորը.

 

«ՌԴ-ն շարունակում է կատարել անվտանգության երաշխավորի իր գործառույթները եւ բծախնդիր, հետեւողական, կառուցողական աշխատանքն ինչպես Երեւանի, այնպես էլ Բաքվի հետ»:




Մեր ընտրանին