Փաշինյանն ասել է, որ տարածաշրջանում «նոր պայթյունի» վտանգ կա - Mediamax.am

1821 դիտում

Փաշինյանն ասել է, որ տարածաշրջանում «նոր պայթյունի» վտանգ կա


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է»:

«Պատճառն այն է, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծում եւ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով:

 

Հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում հասել է գագաթնակետին: Ակնհայտ է, որ Ադրբեջանն իր այս գործողություններով ի ցույց է դնում ընդդեմ ԼՂ-ի եւ Հայաստանի նոր ռազմական սադրանք ձեռնարկելու իր մտադրությունը»,- կառավարության նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նրա խոսքով՝ իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն «մեր տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար»:

 

«Հայաստանը հավատարիմ է 2021-ին Բրյուսելում, 2022-ին Պրահայում եւ 2023-ին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաեւ՝ 2020-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարությանը:

 

Հայաստանը պատրաստ է եւ ցանկանում է խաղաղության ու հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Մենք մեր հավատարմությունն ենք հայտնում խաղաղության օրակարգին»,- եզրափակել է վարչապետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին