Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանը ծրագրում է Լաչինից Բաքու խմելու ջուր հասցնել:
«Մելիորացիա եւ ջրային տնտեսություն» կազմակերպության ներկայացուցիչ Դիլգամ Շարիֆովը Trend գործակալությանն ասել է, որ դա նախատեսված է «Հաքարիչայ» ջրամբարի կառուցման նախագծով, որը խմելու ջրով կապահովի Շուշիի, Լաչինի, Կուբաթլուի, Զանգիլանի, Ջեբրայիլի, Ֆիզուլիի եւ Աղդամի շրջանները, ինչպես նաեւ Բաքու քաղաքը։
Շարիֆովը ասել է, որ ջրամբարի ստեղծման տեխնիկատնտեսական հիմնավորման եւ նախագծային նախահաշիվների նախապատրաստումը սկսվել է 2022 թվականի դեկտեմբերի 22-ին եւ նախատեսվում է ավարտել մինչև 2024 թվականի հոկտեմբերի 22-ը։
Նա նշել է, որ ծրագրի մեկնարկից հետո մոտ 3 մլն մարդու հնարավոր կլինի ապահովել խմելու ջրով։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: