Երեւան։ Մեդիամաքս։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ասել է, որ «Զանգեզուրի միջանցքի ստեղծման հետ կապված դժվարությունները կապված են ոչ թե Հայաստանի, այլ՝ Իրանի դիրքորոշման հետ»։
«Զանգեզուրի միջանցքի խնդիրը կապված է ոչ թե Հայաստանի, այլ՝ Իրանի հետ: Իրանի պահվածքը վրդովեցնում է եւ Ադրբեջանին, եւ մեզ։ Բացի այդ, փոխադրման շատ բարձր սակագին է սահմանվել, հուսով եմ՝ այս խնդիրը շուտով կլուծենք»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Ադրբեջանից վերադառնալուց հետո ասել է Թուրքիայի նախագահը:
Նրա խոսքով, «եթե նրանք հարցին դրական մոտենային, այսօր Թուրքիա-Ադրբեջան-Իրան թե ավտոմոբիլային, թե երկաթուղային երթուղով ինտեգրված կլինեինք միմյանց եւ, հավանաբար, կբացվեր Պեկին-Լոնդոն գիծը»:
















