Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Ադրբեջանի 86 հազար 600 քառ. կմ-ը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը»:
«Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86 հազար 600 քառ. կմ տարածքային ամբողջականությունը, մեր ընկալմամբ Ադրբեջանն էլ պատրաստ է ճանաչել Հայաստանի 29 հազար 800 քառ կմ տարածքային ամբողջականությունը»,- ասուլիսի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ԼՂ հայության իրավունքների եւ անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով.
«Հայաստանը կարեւոր է համարում այդ բանակցություններում միջազգային երաշխիքների ստեղծումը», - նշել է նա:
















