Ադրբեջանը մեղադրել է Իրանին «սադրանքի» համար - Mediamax.am

Փետրվար 22, 2026
2763 դիտում

Ադրբեջանը մեղադրել է Իրանին «սադրանքի» համար


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին մարտի 11-ին հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել՝ իրանական ռազմական ինքնաթիռի՝ Ադրբեջանի սահմանների մոտ թռիչքի հետ կապված։

Ադրբեջանի ԱԳՆ եւ ՊՆ համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ «Ադրբեջանի ազատագրված տարածքների հարեւանությամբ կես ժամից ավելի ռազմական ինքնաթիռի թռիչքը սադրանք է եւ ոչ բարյացակամ վերաբերմունք Ադրբեջանի նկատմամբ»։

 

«Խստորեն դատապարտում ենք իրանական կողմին նման սադրիչ քայլի համար, հորդորում ենք համապատասխան բացատրություններ տալ եւ հետագայում զերծ մնալ նման սադրիչ քայլերից»,- ասված է հայտարարության մեջ։




Մեր ընտրանին