Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հույս է հայտնել, որ Հայաստանը դրական կարձագանքի խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկներին։
«Որոշ ժամանակ առաջ Բաքուն Երեւանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկ՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա։ Մենք հուսով ենք՝ Հայաստանը դրական կարձագանքի խաղաղության պայմանագրի առաջարկների վերաբերյալ մեր մեկնաբանություններին», - Իլհամ Ալիեւի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ Հայաստանից ստացել են մեկնաբանություններ, ի պատասխան ուղարկել իրենց մեկնաբանությունները. «Այսպիսով, գործընթացն ընթացքի մեջ է»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: