«2022թ. սեպտեմբերին Իրանն օգնեց կանգնեցնել իրավիճակի հետագա վատթարացումը» - Mediamax.am

Փետրվար 28, 2026
6195 դիտում

«2022թ. սեպտեմբերին Իրանն օգնեց կանգնեցնել իրավիճակի հետագա վատթարացումը»


Վահան Կոստանյանը
Վահան Կոստանյանը

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն ասել է, որ Իրանի գործողությունների եւ հայտարարությունների շնորհիվ 2022թ. սեպտեմբերին հաջողվեց խուսափել Ադրբեջանի հարձակման հետագա ծավալումից:

«Մենք հետախուզական տվյալներ ունեինք, որ Ադրբեջանն ավելի մեծ գրոհներ էր պատրաստում, երբ հարձակվեց Հայաստանի վրա նախորդ տարվա սեպտեմբերին: Իրանի գործողություններն ու հայտարարությունները օգնեցին կանգնեցնել այդ իրավիճակի հետագա վատթարացումը», - ասել է Վահան Կոստանյանը Al-Monitor պարբերականի հետ զրույցում:

 

Արտաքին գործերի փոխնախարարը նշել է, որ իրանական զինամթերքի գնման հարց Հայաստանի օրակարգում չկա:

 

Խոսելով Ադրբեջանի նպատակների մասին, արտաքին գործերի փոխնախարարն առանձնացրել է երեքը.

 

«Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնել, տարածաշրջանում լայնածավալ ռազմական լարվածություն հրահրել եւ ստիպել Հայաստանին արտատարածքային միջանցք տրամադրել»:




Մեր ընտրանին