Փլուզվել է Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցու հատվածը - Mediamax.am

Մարտ 06, 2026
exclusive
9629 դիտում

Փլուզվել է Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցու հատվածը


Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցին
Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցին

Լուսանկարը` Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդարան

Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցին
Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցին

Լուսանկարը` Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդարան

Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցին
Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցին

Լուսանկարը` Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդարան

Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցին
Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցին

Լուսանկարը` Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդարան


Երեւան: Մեդիամաքս: Նախորդ գիշեր փլուզվել է Թբիլիսիի հայկական Սուրբ Նշան հայկական եկեղեցու մի հատվածը:

Ինչպես Մեդիամաքս-ի թղթակցին հաղորդել է Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը, եկեղեցին տասնամյակներ շարունակ գտնվել է վթարային վիճակում:

 

«Ամենայն հավանականությամբ, եկեղեցին փլուզվել է մայիսի 8-ին Թբիլիսիում տեղի ունեցած երկրաշարժի ու մի քանի օր շարունակվող հորդառատ անձրեւների հետեւանքով»,- նշել է Վազգեն Միրզախանյանը:

 

Նրա խոսքով, վրացական կողմը ոչ մի քայլ չի ձեռնարկել 1701 թ.-ին կառուցված եկեղեցին վերականգնելու ուղղությամբ:

 

Ինչպես Մեդիամաքս-ին հաղորդեց ՀՀ Մշակույթի նախարարության պատմամշակութային հուշարձանների պահպանման գործակալության պետ Սերժիկ Առաքելյանը, այս պահին իրենք փորձում են ճշտել դեպքի մանրամասները:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ ս.թ. հունվարին Սուրբ Նշան եկեղեցում հրդեհ էր բռնկվել, որից հետո ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտնել էր, եկեղեցու հրատապ ամրակայման աշխատանքները կիրականացվեն այս տարի:




Մեր ընտրանին