Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանական Trend գործակալությունը այսօր հաղորդել է, որ «Ասկերան-Ագդերե ճանապարհով Աղդամով անցնող ռուս խաղաղապահների ավտոշարասյունը, որը փորձել է ապօրինի կերպով տեղափոխել առնվազն հինգ Կալաշնիկով ինքնաձիգ, կանգնեցվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից»:
«Մեկ 82Ա զրահափոխադրիչից եւ երեք «Ուրալ» մեքենաներից բաղկացած շարասյունը կանգնեցվել եւ հետ է ուղարկվել։ Զենքը հայտնաբերվել էր մեքենաներից մեկի բեռնախցիկում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
















