Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանն այսօր հայտարարել է, որ պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքելու համար բանակցություններ սկսել պաշտոնական Երեւանի հետ՝ պայմանով, որ Հայաստանն ընդունի իր ներկայացրած 5 նախապայմանը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ներկայացված նախապայմաններն են․
- երկու երկրների կողմից փոխադարձ կերպով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ճանաչում,
- հաստատում, որ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն, եւ իրավական ամրագրում, որ նման պահանջ չեն ունենա նաեւ ապագայում,
- կողմերը միմյանց անվտանգության սպառնալիք չպետք է հանդիսանան,
- դելիմիտացիա եւ դեմարկացիա, դիվանագիտական հարաբերությունների հաստատում,
- ապաշրջափակում, համատեղ ծրագրերի իրականացում։
















