Թուրքիայի զինվորական ղեկավարությունը Բաքվում է - Mediamax.am

Փետրվար 25, 2026
3624 դիտում

Թուրքիայի զինվորական ղեկավարությունը Բաքվում է


Լուսանկարը` Trend


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլիսին Աքարը եւ Զինված Ուժերի Գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը ժամանել են Բաքու:

Օդանավակայանում նրանց դիմավորել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը եւ օդուժի հրամանատար Ռամիզ Թահիրովը:

 

Թուրքիայի զինվորական ղեկավարությունը հետեւելու է Ադրբեջանի եւ Թուրքիայի ցամաքային զորքերի եւ օդուժի համատեղ տակտիկան զորավարժությունների առաջին փուլի վերջին դրվագին:




Մեր ընտրանին