Թուրքիան Ադրբեջանին վաճառել է Drone Killer համակարգ - Mediamax.am

Փետրվար 27, 2026
122578 դիտում

Թուրքիան Ադրբեջանին վաճառել է Drone Killer համակարգ


Լուսանկարը` Harparge.com


Երեւան: Մեդիամաքս: Թուրքական Harp Arge ընկերությունը Ադրբեջանին է վաճառել Drone Killer համակարգը, որը նախատեսված է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար:

Ինչպես հաղորդում է Trend-ը, այս գործարքը Ադրբեջան արտահանելու Harp Arge-ի առաջին փորձն է:

 

Drone Killer համակարգը ստեղծում է էլեկտրամագնիսական խանգարումներ՝ անօդաչու սարքի եւ կառավարման կենտրոնի միջեւ կապը խաթարելու համար, ինչպես նաեւ ապակողմնորոշում է GPS համակարգը:

 

Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ համակարգը հաջողությամբ փորձարկվել է ադրբեջանական ուժային կառույցների կողմից:

 

Այդ համակարգը կիրառում են Թուրքիայի Զինված ուժերը, Ազգային հետախուզական ծառայությունը (MIT) եւ այլ ուժային կառույցներ:




Մեր ընտրանին