ՀՀ քաղաքացիները սկսել են ավելի հաճախ այցելել Վրաստան - Mediamax.am

Փետրվար 12, 2026
5093 դիտում

ՀՀ քաղաքացիները սկսել են ավելի հաճախ այցելել Վրաստան


Լուսանկարը` http://kezling.ru


Երեւան: Մեդիամաքս: 2015թ. մայիսին Վրաստան է այցելել 454 545 մարդ, ինչը 14,7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Ինչպես հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, ընդհանուր առմամբ, խոսքը զբոսաշրջիկների մասին է, ինչպես նաեւ այն անձանց, որոնք Վրաստան են այցելել տարանցման կամ այլ նպատակներով:

 

Ամենամեծ աճը գրանցվել է Ռուսաստանից եւ Հայաստանից ժամանած այցելուների շրջանում, համապատասխանաբար՝ 42,5% եւ 33%: Նրանց հաջորդում է Ադրբեջանը՝ 8,7%:




Մեր ընտրանին