Ղարաբաղի հարցում ԱՄՆ եւ Ռուսաստանը միակարծիք են, ասել է ամերիկացի միջնորդը - Mediamax.am

Փետրվար 13, 2026
3064 դիտում

Ղարաբաղի հարցում ԱՄՆ եւ Ռուսաստանը միակարծիք են, ասել է ամերիկացի միջնորդը


ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը

Լուսանկարը` http://www.novinite.com/


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ասել է, որ, անկախ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ առկա անհամաձայնություններից, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Մոսկվան եւ Վաշինգտոնը միակարծիք են:

«Մենք ակտիվ աշխատում ենք Ռուսաստանի  եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ եւ փորձում ենք փնտրել դեպի խաղաղության տանող ճանապարհը»,- այսօր ասել է ամերիկացի միջնորդը:

 

Լրագրողների խնդրանքով անդրադառնալով ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահ երկիր Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստին՝ Ջեյմս Ուորլիքն ասել է, որ այս խնդիրը համանախագահների միջեւ քննարկվող հարցերից չէ:

 

«Մենք անհանգստացած ենք եւ մեր մտահոգությունն ենք հայտնել սահմանին լարվածության մեծացման եւ դրա հետեւանքով գրանցվող մարդկային զոհերի կապակցությամբ: Եվ մենք կրկին կոչ ենք անում կողմերին հարգել զինադադարը եւ վերջ դնել խախտումներին»,- ասել է միջնորդը:




Մեր ընտրանին