Երեւան: Մեդիամաքս: Վրաստանը մտադիր չէ Հայաստանի հետ մուտքի արտոնագրային (վիզային) ռեժիմ մտցնել:
«Թբիլիսիում ՀՀ դեսպանությանը Վրաստանի ԱԳՆ-ից հաղորդել են, որ Վրաստանը մտադիր չէ Հայաստանի հետ մուտքի արտոնագրային (վիզային) ռեժիմ մտցնել»,- Twitter-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Այսօր վրացական եւ հայկական մի շարք ԶԼՄ-ներ լուր էին տարածել, համաձայն որի 2014թ. սեպտեմբերից Վրաստանը մտադիր է մուտքի արտոնագրի մասնակի ռեժիմ մտցնել Հայաստանի հետ: Այդ լրատվամիջոցները, հղում կատարելով Վրաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը, հաղորդել էին, որ փոփոխությունը վերաբերելու է ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր Վրաստան են մեկնում երկարատեւ այցով, օրինակ, բիզնեսի եւ ուսման նպատակներով:
















