Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանը կարող է ոչնչացնել ցանկացած ռազմական օբյեկտ եւ բնակավայր Հայաստանի տարածքում, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
ԱզերԹԱջ պետական գործակալության հետ հարցազրույցում Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ «Հայաստանը, խախտելով միջազգային օրենքները, շարունակում է ադրբեջանական տարածքների օկուպացումը, պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, հետախուզական-դիվերսիոն հարձակումների փորձեր է կատարում պաշտպանության առաջնագծում տեղակայված դիրքերի վրա, հակառակորդի դիպուկահարները կրակոցներ են արձակում զինվորականների, ինչպես նաեւ խաղաղ բնակիչների ուղղությամբ, վնաս են հասցնում քաղաքացիական օբյեկտներին եւ գյուղատնտեսական հողատարածքներին»:
«Թշնամու հետ հարկավոր է խոսել իր լեզվով, եւ մենք դա անում ենք: Կցանկանայի հավաստիացնել ձեզ, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն անմիջապես արձագանքում են պատասխան կրակոցներով, եւ հակառակորդի ուժերը, կորուստներ կրելով, դադարեցնում են կրակը», - ասել է Հասանովը:
«Մենք նույնպես կարող ենք գործել, ինչպես Հայաստանը: Կարող ենք ոչնչացնել ցանկացած ռազմական օբյեկտ եւ բնակավայր նրա տարածքում: Դրա համար մենք ունենք բոլոր հնարավորությունները: Սակայն մարդասիրության սկզբունքներն ու մեր ժողովրդի բարձր մարդկայնությունը մեզ թույլ չեն տալիս դա անել»,- ասել է ադրբեջանցի նախարարը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: