Վահան Քերոբյան. «Պետք է գրագետ համագործակցենք Ադրբեջանի հետ» - Mediamax.am

exclusive
2155 դիտում

Վահան Քերոբյան. «Պետք է գրագետ համագործակցենք Ադրբեջանի հետ»


Լուսանկարը` Մեդիամաքս


ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կարծում է, որ «Հայաստանը պետք է ճիշտ եւ գրագետ համագործակցի Ադրբեջանի հետ»:

 

Վահան Քերոբյանը «Տնտեսական Կարմիր թել» հաղորդաշարի ընթացքում պատասխանել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանի հարցերին:

 

 

Պատասխանելով Հայաստանի հարավում տիրող վիճակի մասին հարցին, նախարարն ասել է.

 

«Մենք պետք է շատ աշխատենք, օր առաջ հզորանանք, որպեսզի կարողանանք սեփական ուժերով լուծել այն խնդիրները, որոնք կանգնած են մեր երկրի առջեւ: Եթե զբաղվենք միայն մեկ մարդու կամ մի քանի մարդու քննադատությամբ եւ ոչ մի բան չգործարկենք, որպեսզի այս խնդիրները լուծվեն, ոչ մի լավ բան չի լինի»:

 

Արձագանքելով այն դիտարկմանը, որ անկայուն վիճակը եւ միջպետական սահմանի փակման նախադեպը բացասաբար են անդրադառնում Տաթեւի տուրիստական միջավայրի վրա, Վահան Քերոբյանն ասել է.

 

«Պետք է փորձել այնպես անել, որ այդ ճանապարհը չփակվի: Խնդիրը պետք է լուծել ոչ թե առճակատման, այլ ճիշտ եւ գրագետ համագործակցելու միջոցով: Իհարկե, Ադրբեջանը մեր թշնամին է, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է համագործակցենք»:

 

Զրույցի հիմնական թեմաները ներկայացված են ստորեւ.

 

00:05՝  տուրիզմի ոլորտի ներկա վիճակը

 

00:36՝  ներքին տուրիզմի զարգացումը եւ ներդրումները ենթակառուցվածքներում

 

02:38՝  ստանդարտների սահմանումը պետության կողմից

 

04:04՝  Հայաստան ավելի «թանկ» տուրիստներ ներգրավելու կարիքը

 

06:10՝  Հայաստան այցելող տուրիստի միջինացված պատկերը եւ հոսքերի դիվերսիֆիկացումը

 

07:50՝ դեպի Հայաստան ավիատոմսերի թանկությունը եւ ուղիղ չվերթների քանակը ավելացնելու ծրագրերը

 

09:45՝ տուրիստական ոլորտին աջակցելու տարբերակները,

 

12:00՝ ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը եւ ANIF-ի ներդրումները ռեստորանային ոլորտում

 

14:10՝ ռեստորանային ոլորտը՝ «շոգեքարշի» դերում

 

15:43՝ իրավիճակը Հայաստանի հարավում եւ դրա ազդեցությունը տուրիզմի վրա

 

17:20՝ միջպետական ճանապարհի փակման ազդեցությունը «Տաթեւեր» ճոպանուղու եւ տարածաշրջանի տուրիստական ներուժի վրա

 

19:30՝ պետության եւ մասնավոր հատվածի համագործակցությունը՝ Արենի գյուղի օրինակով

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին