Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային Ժողովն այսօր հավանության է արժանացրել Աֆղանստանում ISAF առաքելությանը մասնակցող հայաստանյան զորակազմի ընդլայնման մասին որոշումը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, կողմ են քվեարկել 81 պատգամավորներ, դեմ եւ ձեռնպահ ձայներ չեն եղել:
Նախօրեին ներկայացնելով որոշման նախագիծը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել էր, որ նախատեսվում է հայաստանյան խաղաղապահ զորախմբի թիվը 45-ից ավելացնել մինչեւ 130 զինծառայող:
Նրա խոսքերով, գերմանական հրամանատարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Աֆղանստանում իրականացվող առաքելությանը հայաստանյան խաղաղապահների մասնակցությունը մինչեւ 2012թ. դեկտեմբերի 31-ը երկարացնելու մասին: