ԱԺ-ն ընդունեց Աֆղանստանում հայկական զորախմբի թվի ավելացման մասին որոշումը - Mediamax.am

9940 դիտում

ԱԺ-ն ընդունեց Աֆղանստանում հայկական զորախմբի թվի ավելացման մասին որոշումը


ՀՀ ԱԺ
ՀՀ ԱԺ

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային Ժողովն այսօր հավանության է արժանացրել Աֆղանստանում ISAF առաքելությանը մասնակցող հայաստանյան զորակազմի ընդլայնման մասին որոշումը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, կողմ են քվեարկել 81 պատգամավորներ, դեմ եւ ձեռնպահ ձայներ չեն եղել:

 

Նախօրեին ներկայացնելով որոշման նախագիծը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել էր, որ նախատեսվում է հայաստանյան խաղաղապահ զորախմբի թիվը 45-ից ավելացնել մինչեւ 130 զինծառայող:

 

Նրա խոսքերով, գերմանական հրամանատարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Աֆղանստանում իրականացվող առաքելությանը հայաստանյան խաղաղապահների մասնակցությունը մինչեւ 2012թ. դեկտեմբերի 31-ը երկարացնելու մասին:

 

 

 

 

Մեր ընտրանին