Հայաստանը ցանկանում է ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, ասել է վարչապետը - Mediamax.am

2647 դիտում

Հայաստանը ցանկանում է ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, ասել է վարչապետը


Տիգրան Սարգսյան
Տիգրան Սարգսյան

Լուսանկարը` ՀՀ Կառավարություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Բրյուսելում ասել է, որ Եվրամիության հետ «Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման առաջարկությունը, առանց Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի մասի, Հայաստանի համար, հավանաբար, լավագույն ուղին է»:

Վարչապետն այդ մասին ասել է ԵԺԿ գագաթնաժողովի իր ելույթում:

 

«Մենք ձգտում ենք լինել մեր գործընկերներին կապող կամուրջ, այլ ոչ թե նրանց շահերի բախման հարթակ: Մաքսային միությանը միանալու մասին որոշումը կայացնելիս մենք առաջնորդվել ենք հենց այս սկզբունքով: Միաժամանակ, մենք բազմիցս հայտարարել ենք, որ ԵՄ հետ մեր հարաբերությունները կշարունակեն մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր առաջնահերթություն», - ասել է Տիգրան Սարգսյանը։

 

«Մենք ցանկանում ենք շարունակել զարգացնել մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ: Այն կենսական նշանակություն ունի մեր երկրի հետագա առաջխաղացման, քաղաքական եւ պետական կառավարման ինստիտուտների կատարելագործման, տնտեսական զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման եւ տարածաշրջանում հավասարակշռության ու կայունության պահպանման համար: Այս փուլում մենք մեծ կարեւորություն ենք տալիս ԵՄ հետ համագործակցության նոր շրջանակի մշակմանը: Որպես առաջին քայլ՝ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման առաջարկությունը, առանց Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի մասի, Հայաստանի համար, հավանաբար, լավագույն ուղին է: Մի կողմից այս շրջանակը պետք է արտացոլի ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորությունը եւ բնույթը, մյուս կողմից՝ այն պետք է համատեղելի լինի մեր այլ միջազգային գործընկերների հետ»,- ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին