«Երբեք մեր բանակն այսքան սպառազինված ու մարտունակ չի եղել », - ասել է Հայաստանի նախագահը - Mediamax.am

3356 դիտում

«Երբեք մեր բանակն այսքան սպառազինված ու մարտունակ չի եղել », - ասել է Հայաստանի նախագահը


«Երբեք մեր բանակն այսքան սպառազինված ու մարտունակ չի եղել », - ասել է Հայաստանի նախագահը
«Երբեք մեր բանակն այսքան սպառազինված ու մարտունակ չի եղել », - ասել է Հայաստանի նախագահը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ «այսօր մեր ունեցած միջազգային հարաբերություններով, մեր ներգրավվածությամբ, դաշնակիցների տեսակով եւ որակով, շատ ավելի անվտանգ ենք, քան հինգ տարի առաջ»:

ՀՀ նախագահն այսօր այցելել է արտաքին գործերի նախարարություն եւ խորհրդակցություն է անցկացրել ԱԳՆ ղեկավար կազմի հետ:

 

Պատասխանելով Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու անվտանգությանը վերաբերող հարցին՝ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է.

 

«Ամեն ինչը պետք է գնահատել արդյունքներով: Համարում եմ, որ այսօր մեր ունեցած միջազգային հարաբերություններով, մեր ներգրավվածությամբ, դաշնակիցների տեսակով եւ որակով, շատ ավելի անվտանգ ենք, քան էինք հինգ տարի առաջ: Երբեք մեր բանակն այսքան սպառազինված ու մարտունակ չի եղել: Երբեք, համենայնդեպս, ես չեմ հիշում, որ Ղարաբաղի հարցով այսպիսի միանշանակություն լինի: Մենք ունենք մի որակ, մի հատկանիշ՝ մենք չենք փորձում որեւէ մեկին խաբել կամ մոլորեցնել, մենք ասում ենք՝ սա՛ է մեր շահը, մենք սրա համար պատրաստ ենք սա անել, այստեղ պատրաստ չենք սա անել»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին