Սարգսյանն ու Պուտինն արձանագրել են, որ Ղրիմի հանրաքվեն «ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակն է» - Mediamax.am

5391 դիտում

Սարգսյանն ու Պուտինն արձանագրել են, որ Ղրիմի հանրաքվեն «ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակն է»


Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը
Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինն արձանագրել են, որ Ղրիմում կայացած հանրաքվեն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը:

Այս մասին ասվում է ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ` մարտի 19-ին կայացած երկու նախագահների հեռախոսազրույցի մասին:

 

«Միաժամանակ ընդգծվել է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, նվիրվածության կարեւորությունը: Պետությունների ղեկավարները նաեւ քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը եւ այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Հայաստանի Նախագահը բարձր է գնահատել Ռուսաստանի գործունեությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր եւ ընդգծել համանախագահների համատեղ ջանքերի կարեւորությունը՝ միտված հակամարտության խաղաղ կարգավորմանը: Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ աշխատանքը», - ասված է հաղորդագրության մեջ:

 

Հեռախոսազրույցը կայացել էր հայկական կողմի նախաձեռնությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին