«Հսկայական աշխատանք» է կատարված Մաքսային միությանը միանալու ուղղությամբ, ասել է ՀՀ նախագահը - Mediamax.am

3139 դիտում

«Հսկայական աշխատանք» է կատարված Մաքսային միությանը միանալու ուղղությամբ, ասել է ՀՀ նախագահը


Գյումրիում անցկացվող հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողով
Գյումրիում անցկացվող հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողով

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ «Մաքսային միություն մտնելու Հայաստանի մտադրության մասին հայտարարության պահից անցել է ընդամենը երեք ամիս, սակայն արդեն կատարված է հսկայական աշխատանք»:

«Ընդունված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի համապատասխան որոշումը: Ստորագրված է ՀՀ կառավարության եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ հուշագիր: Ստեղծված են քսաներկու աշխատանքային խմբեր, որոնք աշխատանքներ են տանում անհրաժեշտ միջոցառումների եւ օրենսդրական փոփոխությունների նախապատրաստման ուղղությամբ: Ընդ որում, այսօր արդեն համաձայնեցված են Հայաստանի նկատմամբ երկկողմ կարգով մի շարք կարեւոր արտոնությունների եւ առավելությունների կիրառման մեխանիզմները, որոնք կիրառվում են Մաքսային միության երկրների միջեւ փոխհարաբերություններում: Ցանկանում եմ դրա համար հատուկ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի նախագահին: Վլադիմիր Վլադիմիրի, դա իսկական գործընկերոջ եւ բարեկամի քայլ է: Այն կարեւոր նշանակություն ունի հայկական տնտեսության կենսունակությանն աջակցության համար: Շնորհակալություն Ձեզ», - ասել է Սերժ Սարգսյանը` հանդես գալով Գյումրիում հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին