Հայաստանը կրկին հնարավորություն ունի դիմելու “Հազարամյակի մարտահրավերներ” ծրագրին, ասել է Տիգրան Սարգսյանը - Mediamax.am

3155 դիտում

Հայաստանը կրկին հնարավորություն ունի դիմելու “Հազարամյակի մարտահրավերներ” ծրագրին, ասել է Տիգրան Սարգսյանը


 ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ Հայաստանը հնարավորություն է ստացել դիմելու եւ ֆինանսավորում ստանալու Ամերիկյան կառավարության "Հազարամյակի մարտահրավեր” կորպորացիայի ծրագրից:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վարչապետն ասել է, որ պաշտոնական Վաշինգտոնը դրական է գնահատել Հայաստանում իրականացված այս ծրագրի արդյունքները եւ այն գնահատել է որպես արդյունավետ, քանի որ այն բոլոր թիրախները, որոնք դրվել էին երկրի առջեւ, ամբողջությամբ իրականացվել են:

 

Տիգրան Սարգսյանը հավելել է, որ “Հազարամյակի մարտահրավեր”-ի կայքէջում տեղադրված են վերջին գնահատականները, որոնց համաձայն, Հայաստանը բոլոր 3 հիմնական չափանիշներով ստացել է դրական գնահատական:

 

“Մեր հիմնական թույլ կողմը համարվում էին կոռուպցիոն ռիսկերը, այսօր այս ոլորտում եւս արձանագրվում են դրական տեղաշարժեր”,- ասել է վարչապետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին