Տիգրան Մուկուչյան. Կայացել են բոլորովին նոր որակի ընտրություններ - Mediamax.am

Փետրվար 23, 2026
4549 դիտում

Տիգրան Մուկուչյան. Կայացել են բոլորովին նոր որակի ընտրություններ


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը վստահ է, որ փետրվարի 18-ին «կայացել են բոլորովին նոր որակի ընտրություններ»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր լրագրողների հետ զրույցում ԿԸՀ նախագահն ասել է, որ նախորդ համապետական ընտրությունների համեմատ այս անգամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներն ավելի պատրաստված եւ պատասխանատու են մոտեցել իրենց աշխատանքին:

 

«Նախնական գնահատականով, կարելի է ասել, որ ընտրությունները ընթացել են բնականոն հունով, ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան»,- նշել է Տիգրան Մուկուչյանը:

 

ԿԸՀ նախագահի խոսքով, հանձնաժողովը դեռեւս գրավոր դիմում-բողոք չի ստացել, իսկ ընտրախախտումների վերաբերյալ բոլոր ահազանգերն ուսումնասիրվել են:

 

Պատասխանելով անձնագրերում կնիքների թանաքանյութի որակի մասին հարցին՝ Տիգրան Մուկուչյանը նկատել է, որ որոշ անձնագրերում այն վերացել է արհեստական միջամտության հետեւանքով:

 

Հավելենք, որ քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն փետրվարի 25-ին: Վերահաշվարկ կազմակերպելուն ուղղված դիմումները ԿԸՀ կարող են ներկայացվել այսօր մինչեւ ժամը 18-ը:

 

 




Մեր ընտրանին