Վանո Մերաբիշվիլի. «հայկական ուղին» հակասում է Վրաստանի պետական շահերին - Mediamax.am

4401 դիտում

Վանո Մերաբիշվիլի. «հայկական ուղին» հակասում է Վրաստանի պետական շահերին


Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին
Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին

Լուսանկարը` http://ru.electionsmeter.com


Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին հայտարարել է, որ «հայկական ուղին» հակասում է Վրաստանի պետական շահերին:

Ինչպես հաղորդում է Civil.ge-ն, «Միացյալ ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին այդ մասին ասել է՝ մեկնաբանելով Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը միաժամանակ եւ ՆԱՏՕ-ի, եւ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալու լավ օրինակ է:

 

«Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը բարեկամ երկիր է, եւ ես հարգում եմ նրանց ընտրությունը՝ այնուամենայնիվ, հայկական ուղին հակասում է Վրաստանի պետական շահերին», - ասել է Մերաբիշվիլին:

 

«Միասնական ազգային շարժման» մեկ այլ ներկայացուցիչ Գոկա Գաբաշվիլին ասել է, որ Հայաստանը, որը ՀԱՊԿ անդամ է եւ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, սակայն չի ցանկանում անդամակցել վերջինիս, չի կարող արտաքին քաղաքականության մոդել լինել Վրաստանի համար:

 

«Դա կլինի արտաքին քաղաքականության ուղու շեղում 180 աստիճանով: Սա շատ մտահոգիչ եւ վտանգավոր է Վրաստանի համար», - ասել է նա:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին